Օշականցի Գևորիկի եղբորորդին աղջկա պատիվը պաշտպանելու համար ծեծկռտուքի մեջ է ընկել (ֆոտո). armlur.am


21:47 , 11 դեկտեմբեր, 2014

Օշականցի Գևորիկի եղբորորդին աղջկա պատիվը պաշտպանելու համար ծեծկռտուքի մեջ է ընկել (ֆոտո)Armlur.am-ը գրում է․

Օրերս քրեական աշխարհում հայտնի Գևորգ Մելիքյանի (Օշականցի Գևորիկ) եղբորորդին՝ կրկին Գևորգ Մելիքյանը, ծեծկռտուքի մեջ է ընկել: Armlur.am-ի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ բազմիցս աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված Գևորգ Մելիքյանը, ընկերոջ՝ Մրոյի հետ ծեծի է ենթարկել մոսկվայաբնակ հայազգի գործարար ոմն Արման Կարապետյանին: Վերջինս, հնարավոր է, հենց այն գործարարն է, ում սպանությունը մեկ տարի առաջ պատվիրել էր հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ Զապը: Արման Կարապետյանը, մեր տեղեկություններով, բաժնեմաս ունի «Ռոստելեկոմ» ընկերությունում: 

Ո՞րն է եղել երիտասարդների վեճի պատճառը 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Լիլիթ անունով մի աղջիկ դիմել է Գևորգ Մելիքյանին և Մրոյին՝ խնդրելով նրանց «պաշտպանել իր պատիվը» և «պատժել» իրեն անհանգստացրած գործարարին: Զայրացած տղաները հայազգի գործարարին ուշ երեկոյան հանդիպել են երևանյան հյուրանոցներից մեկում, ծեծել են նրան, ապա զրույցը շարունակել Երևանի Իտալիայի փողոցում գտնվող «Congress» հյուրանոցում: Այստեղ, սակայն, վեճը չի շարունակվել: Երիտասարդները հաշտվել և այսքանով եզրափակել են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ