20:08 , 11 դեկտեմբեր, 2014
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Եժի Նովակովսկուն` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ առաքելության ընթացքում նա իր կարևոր նպաստը կբերի` հայ-լեհական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպան Նովակովսկին ասաց, որ Լեհաստանում առանձնահատուկ կարևորություն են տալիս երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, և վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը` Հայաստանի և Լեհաստանի միջև համակողմանի փոխգործակցության դինամիկ զարգացումը առաջ մղելու համար: Զրուցակիցները, գոհունակություն հայտնելով հայ-լեհական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, հանգամանալից քննարկեցին հայ-լեհական երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին` հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
1in.am-ը գրում է․