«2014 թ.-ին հակառակորդն աննախադեպ ակտիվ է եղել». անցնող գիշեր եւս իրավիճակը սահմանին լարված է եղել


19:42 , 11 դեկտեմբեր, 2014

GalаTV.am-ը գրում է.

Անցնող գիշեր իրավիճակը լարված է եղել ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Հակառակորդի կողմից կրակահերթերը ինտենսիվորեն շարունակվել են, եւ ՊԲ կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների արդյունքում այժմ սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարվա ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունները կարելի է համարել աննախադեպ:

Դավիթ Բաբայանն ի նկատի ունի ինչպես հուլիս-օգոստոս ամիսներին արձանագրված դիվերսիոն փորձերն, այնպես էլ հայկական ուղղաթիռի խոցումն ու սահմանին հրադադարի պահպանման ռեժիմի պարբերական խախտումները. «Այդ պետությունը վաղուց արդեն դարձել է շատ վտանգավոր ամբողջ միջազգային հանրության համար, որ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները, հիմնարար նորմերը, բարոյականության նորմերը եւ բնական է, որ պարբերաբար ապակառուցողական քայլերի է դիմում եւ քաղաքականություն է իրականացնում թե տարածաշրջանում, եւ թե մասնավորապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարթությունում: Ուղղաթիռի խոցումը եղել է ամենամեծ եւ վատ զարգացումներից մեկը, ընդհանրապես 2014 թվականը եղել է բավականին բարդ, հուլիս-օգոստոս ամիսների լարվածությունը, դիվերսիոն խմբերի ներթափանցումը, ուղղաթիռի հետ կապված հարցերը, այս ամենը նաեւ կապված է Ադրբեջանի ներքին իրավիճակի հետ»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ