«Եթե ինչ-որ երկրի զինվոր հատի Հայաստանի սահմանը, նա անմիջապես կոչնչացվի ռուսական զենքի ողջ ուժով»


19:22 , 11 դեկտեմբեր, 2014

«Եթե ինչ-որ երկրի զինվոր հատի Հայաստանի սահմանը, նա անմիջապես կոչնչացվի ռուսական զենքի ողջ ուժով»Panorama.am-ը գրում է․

ՌԴ-ի շահերի համակարգում Հայաստանը հանդիսանում է հստակ արտահայտված առաջնահեթություններից մեկը: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փոխտնօրեն Գրիգորի Տիշչենկոն:

Դրան հիմնական պատճառներից մեկը, ըստ փորձագետի, Եվրասիայի տարածքում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հարցում Հայաստանի ղեկավարության ինչպես նաև հայ ժողովրդի պատրաստակամությունն է:

Այնուամենայնիվ, ըստ վերլուծաբանի, հայ-ռուսական` հարաբերություններում գլխավորը ռազմա-ստրատեգիական համագործակցությունն է:

«Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Գործնականում դա նշանակում է հետևյալը. եթե ինչ-որ երկրի զինվոր հատի Հայաստանի սահմանը, նա անմիջապես կոչնչացվի ռուսական զենքի ողջ ուժով: Պայմանագրերը լուրջ բան են»,- ասել է Գրիգորի Տիշչենկոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ