Կադաֆիի կարողության մասին


19:20 , 11 դեկտեմբեր, 2014

Համաձայն հարավաֆրիկյան The Sunday Independent պարբերականում լույս տեսած հրապարակման՝ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի նյութական կարողությունների մի պատկառելի զանգված 2011թ. գարնան և ամռան ընթացքում՝ դեռևս նրա կենդանության օրոք, տեղափոխվել է Հարավաֆրիկյան Հանրապետություն: Խոսքը միլիարդավոր դոլարների, մի քանի տոննա ոսկու, 6 մլն կարատ թանկարժեք քարերի և այլ հսկայածավալ հարստության մասին է, որը դուրս է բերվել Լիբիայից ինքնաթիռների միջոցով՝ Տրիպոլիից Հարավաֆրիկյան Հանրապետություն իրականացված 62 չվերթների ընթացքում: