19:02 , 11 դեկտեմբեր, 2014
Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Արկադի Գևորգյանը իր վարած Opel մակնիշի 34 ՍA 630 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի –Գետափ ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել համագյուղացի, 57-ամյա Վարուժան Սուքիասյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ