18:55 , 11 դեկտեմբեր, 2014Վերջին զարգացումների ֆոնին բրեժնևյան շրջանի մի սովետական անեկդոտ հիշեցի ռուսի և ամերիկացու մասին, ովքեր, վիճելով իրենց երկրների քաղաքացիների ազատության առումով, հասան նրան, որ ամերիկացին հայտնեց, որ ինքը կարող է քննադատել իր երկրի նախագահին, իսկ ռուսն էլ հաղթականորեն ավելացրեց, թե քո երկրի նախագահին ես կարող եմ անգամ հայհոյել: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, բարձրաձայն կարող եք հայհոյել միայն Ամերիկայի նախագահին, իսկ մեր երկրի և կամ ռազմավարական բարեկամի նախագահին հայհոյելուց առաջ ուշադիր զննեք ձեր շուրջը` չկա՞ն արդյոք այդտեղ վերջիններիս պատվի համար մեռած պագոնավորներ...