18:28 , 11 դեկտեմբեր, 2014Վատ է, երբ մարդը ՖԲ-ում իր անունով չի հանդես գալիս։ Շատ վատ է։
Մեզ՝ օգտատերերիս համար չէ վատ, այլ հենց միայն իր համար է վատ։ Նա կամ վախկոտ է, կամ թաքցնելիք բան ունի, կամ հասարակության համար անընդունելի բաներ է բարբաջում ու վախենում է հասարակական պարսավանքից, կամ ամաչում է իր սեփական անձը հասարակությանը ներկայացնելուց և այլն և այլն։ Բարի նպատակով անունը թաքցնել չկա, չարի նպատակով՝ ինչքան ուզես։
Իհարկե, կատակասերներին ասածս չի վերաբերվում, ծաղրածուները միշտ էլ սիրել են ծածկանունով հանդես գալ։ Դա մեզ՝ հանդիսատեսներիս դուրն էլ է գալիս։