Ուզում եք գաղափարների գեներատո՞ր դառնալ, զարգացրեք դրա համար պատասխանատու մկանը


18:20 , 11 դեկտեմբեր, 2014

Newmag.am-ը գրում է․

Կան, չէ՞, մարդիկ, ում ուղեղը, կարծես, «գժոտ» գաղափարների արտադրամաս է: Պետք է անսպասելի ցնցող նոր միտք` խնդրեմ, պատրաստ է: Կողքից էլ ոմանք նայում են ու մտածում` բայց ո՞նց: Պարզվում է, դա ի ծնե մայրական կաթի հետ չի տրվում: Ջեյմս Ալտուշերի բլոգում մի հոդված կա, որն ապացուցում է` գաղափարական մկան էլ գոյություն ունի: Այդ «գազանիկը» քնած էլ կմնա, եթե արթնացնող չլինի: Գաղափար ստեղծելն էլ է հմտություն: Որքան այն զարգացնեք, այնքան կկատարելագործվի: Մնում է հասկանալ` ինչպե՞ս:

Սկսեք ամենապարզից` նոթատետր գնեք: «Գժոտ» մտքերի նոթատետրն էլ կարող է նույնքան «գժոտ» լինել, կարող է նաև լինել հասարակ` 500 դրամանոց:

Հիմա` գլխավոր պահը: Սկլսում ենք արթնացնել «գազան-մկանը»

Ցանկացած թեմա ընտրեք և դրա մասին 10 գաղափար գրեք: Կարող եք սկսել այն մտքից, որը Ձեզ ամեն օր անհանգստացնում է: Աշխատատեղը հարմարավետ դարձնելու 10 մեթոդ, կամ մտաբերեք 10 պատճառներ, թե ինչու սպորտով չեք զբաղվում: Եվ հենց 10` ոչ պակաս: Այդ դեպքում ստիպված կլինեք ավելի շատ գլուխ կոտրել: Այդ զբաղմունքը պետք է ամենօրյա ծիսակարգ դառնա: Ոչ մի օր այն մի հանեք օրակարգից: Տոն, հանգստյան օրեր` մոռացեք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ