Ոճաբան Արփինե Կոշտոյանը՝ 2015 թվականի նորաձևության թրենդների մասին


18:08 , 11 դեկտեմբեր, 2014

Ոճաբան Արփինե Կոշտոյանը՝  2015 թվականի  նորաձևության թրենդների մասինLife.panorama.am-ը գրում է․

2015 թվականն արդեն մոտ է՝ նոր թելադրանքով, նոր խոսքով ու տեսքով: Life.panorama.am-ը ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ կփորձի պարզել, թե ինչպիսի՞ն կլինի 2015 թվականի ձմեռային նորաձևությունը, ի՞նչ պետք է հագնել Ամանորի գիշերն ու որն է «Ձմեռ-2015»-ի գունեղ «ճիչը»: «Նախ ասեմ, որ կոնկրետ գույներ նշելը սխալ կլինի, քանի որ հաջորդ տարվա համար համաշխարհային նորաձևության տները տարբեր գույներ են թելադրում: Սակայն, ակտուալ համարվում է արծաթագույնը. մետաղի «թեման» այս տարի ևս շարունակվում»,-ասաց ոճաբանը:

2015 թվականը, հուսանք՝ միայն հագուստի տեսանկյունից, 90-ականների հուշեր կարթնացնի. «Այս տարի ակտուալ են անցյալի վառ թրենդները. վերադառնում են 90-ականների տաք անգորայից սվիտերները, խոշոր գործվածքներով ժակետները, լայն կարթիգանները, ինչպես նաև անթև երկար ժիլետները, որոնք հետաքրքիր են դիտվում զգեստների հետ ևս: Ի դեպ, 90-ականներից վերադարձել է նաև բարձր գոտկատեղով, անձև կապույտ ջինսը՝ դառնալով իր ձևով ամենաթրենդային հագուստներից մեկը: Այդպիսի ջինսեր միշտ կրում էր Մերլին Մոնրոն»:

Որքան էլ երբեմն աչքի համար անսովոր է լինում, բայց սպորտայինի և դասականի համադրությունը նույնպես գեղեցիկէ նայվում: 2015 թվականին ևս այս ոճն իր ուրույն դիրքերը չի զիջի. «Ակտուալ է, սպորտային կոշիկները կրել զգեստների հետ, նույնիսկ զուգորդել դասական ոճի զգեստներով: Թեև սպորտային թեման վաղուց իր տեղը գտել է նորաձևության ասպարեզում, սակայն հաջորդ տարի այն կմիքսեն գրեթե բոլոր ոճերի հետ: Կանացի զգեստներ կան, որոնք նման են սպորտային հագուստի: Գործվածքների վրա գրված են թվեր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ