17:49 , 11 դեկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դեկտեմբերի 11-ին կայացել է ԵԱՀԿ-ի դիտարկում:
Դիտարկումը կայացել է Այգեպար-Մովսես (ՀՀ Տավուշի մարզ) գյուղերի եւ Ալիբեյլի (ԱՀ Թովուզի շրջան) գյուղի ուղղությամբ:
Դիտարկումը սկսվել է 12:48 –ին եւ ավարտվել 12:57-ին: Դիտարկման ընթացքում զինադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել:
Սակայն դիտարկման ավարտից հետո Մովսես գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչել:
Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շառովը եւ Սայմոն Թիլլերը:
Ադրբեջանական կողմից եղել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը եւ Փիթեր Սվեդբերգը: