Հայրենասիրությունը չեն սովորում, այդ սիրով հիվանդ ծնվում են


21:41 , 25 սեպտեմբեր, 2012

Հայրենասիրությունը սիրուց վեր է, որովհետև դա սեր չէ սիրած էակի նկատմամբ, դա սեր է մի ամբողջ հողի, մայր հայրենիքի, պետականության, եռագույնի, ազգի ու մայրենի լեզվի նկատմամբ:Այս սերը ոչ ոք չի սովորում, այս սիրով հիվանդացած են ծնվում, դրանք են իսկական հայրենասերները, որոնք ֆանատիկոս են, խելառ ու խենթ, պատրաստ հայրենիքի համար ամենինչ տալ:Ինչպես Վազգեն Սարգսյանը, ինչպես Մոնթեն, Լեոնիդ Ազգալդյանը, Մովսես Գորգիսյանը, Թաթուլ Կրպեյանը և շատ մեր հերոս ու արի քաջորդիներ: