17:17 , 11 դեկտեմբեր, 2014
«Mercedes-Benz GLE» մրցակցության մեջ է մտել երկրորդ սերնդի «BMW X6» ավտոմեքենայի հետ։ 2015 թ.-ի «Detroit» ավտոշոուի ընթացքում այն առաջին անգամ կներկայացվի համաշխարհային հանրության դատին։ Այս ավտոմեքենայի և «X6»-ի միջև եղած նմանությունները ցայտուն են։ Առաջին լուսանկարներում պատկերված է «Stuttgart SUV»-ի կուպեն նոր սպորտային տարբերակով։
«Mercedes-Benz GLE»
Այս շքեղ գերմանական արտաճանապարհային ավտոմեքենաների ծածկը շատ նման է, թեպետ դիզայներական տարրերից երևում է, որ դրանք պատկանում են տարբեր բրենդների։ Մեքենաներից յուրաքանչյուրի վրա առկա է տվյալ ավտոարտադրող ընկերության տարբերանշանը։

Ուղղանկյունը, օդի 3 մեծ ստորին ներթող անցքերը և դիմացի լուսարձակները համահունչ են «Benz»-ի վերջին ոճային միտումներին։ Հետևի լուսարձակները նման են «S-Class»-ի լուսարձակներին։ Ուղևորասրահի ներսում «GLE»-ն աչքի է ընկնում շքեղությամբ ու արհեստավարժ մասնագետների կողմից արված մարզական դիզայնով։
«BMW X6»
Անվիճելի է, որ «F16 BMW X6»-ը «E71 X6»-ի էվոլյուցիան է՝ օժտված այնպիսի դիզայնով, որը չի շեղվում արդեն իսկ փորձված բանաձևից։ Նոր «X6»-ն ավելի առնական է, ավելի լայն և դույզն-ինչ ավելի մեծ։ Եթե այս ամենին ավելացնեք «M» սպորտային փաթեթը, այս մեքենան դառնում է իսկական «գազան»։
Այս մեքենայի ուղևորասրահն անհամեմատ ավելի պերճաշուք է, քան դրա նախատիպինը։ «X6»-ի ստեղծման գործում կիրառվել են առաջնակարգ նյութեր ու տեխնիկա, ինչի շնորհիվ սքանչելի դիզայնով այս մեքենան տարբերվում է ոչ միայն նախորդ մոդելից, այլև նոր «F15 X5»-ից։