Ինչո՞ւ է իրականում կալանավորվել ադրբեջանուհի Խադիջա Իսմայլովան. ուշագրավ տեղեկություններ


16:54 , 11 դեկտեմբեր, 2014

Ինչո՞ւ է իրականում կալանավորվել ադրբեջանուհի Խադիջա Իսմայլովան. ուշագրավ տեղեկություններYerkir.am-ը գրում է․

Արդեն տեղեկացրել ենք, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովան մեղադրվում է կոնկրետ հանցագործության մեջ և ձերբակալվել է դատարանի որոշմամբ:  Ադրբեջանական Meydan-ը ներկայացրել է կատարվածի ողջ ընթացքը:

 Ըստ լրատվամիջոցի` ամեն ինչ սկսվել է հունիսի 2010-ին, երբ Խադիջա Իսմայլովան կատարել է լրագրողական հետաքննություն՝ հրապարակելով «Երբ դուստրը միանում է խաղին, մեծանում է Ալիևի ադրբեջանական կայսրությունը» հոդվածը: Դա համարժեք էր այն համարձակ լրագրողական հետաքննություններին, որոնցից մեկի հետեւանքով էլ 2005 թվականին սպանվեց լրագրող Էլմար Հուսեյնովը:

Խադիջայի հաջորդ հետաքննությունը՝«Ադրբեջանի նախագահի դուստրերը կապված են արագ աճող` հեռահաղորդակցության ընկերության հետ» հոդվածը, ևս մեծ արձագանք գտավ հանրության շրջանում:

Կարճ ժամանակ անց, երբ նա աշխատանքի բերումով հեռանում է երկրից, գաղտնի տեսախցիկներ են տեղադրվում նրա բնակարանում: 2012 թ.-ի մարտի 7-ին Խադիջան իր տան հասցեով նամակ է ստանում: Ծրարում նա գտնում է ինտիմ բնույթի լուսանկարներ և նամակ, որում նախազգուշացում են, որ հրաժարվի հետաքննական հոդվածներ գրելուց, այլապես սպառնում են հրապարակել լուսանկարներն ու տեսանյութերը: Խադիջան, սակայն, շարունակում է իր աշխատանքը, եւ մի քանի օր անց սպառնալիքն իրագործվում է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ