16:55 , 11 դեկտեմբեր, 2014Պանդաների՝ աշխարհում միակ ողջ մնացած եռյակը միավորվել է իրենց մայրիկի հետ Չինաստանի Չիմելոնգ Սաֆար զբոսայգում։ Եռյակը լույս աշխարհ էր եկել հուլիսի 29-ին ու առանձնացվել, և սա նրանց առաջին միավորումն է։

Հյուսիսային Իռլանդիայի Բոլիքսլ բնակավայրում պրոֆեսիոնալ սերֆեր Ալաստեյր Մեննին հանդգնել է եղանակային խիստ պայմաններում սահել ալիքի վրայով։

Լաս Վեգասում տեղի ունեցող Ազգային 7-րդ ռոդեոյի ժամանակ ցուլն օդ է նետում ցլամարտիկ Չակ Սուիշերին, մինչ վերջինս փորձում էր պաշտպանել ցլամարտիկ Թրեյ Բենթոնին։

«Grey» գովազդային ընկերության կողմից արտադրված տղամարդկանց դեմքի մազերի համար նախատեսված սուրբծննդյան աքսեսուարները, որոնք վաճառքի են հանվել 8 դոլարով։

Չինաստանի և Ռուսաստանի սահմանին կանգնած Չինական ժողովրդական բանակի սահմանապահ զինվորի սառած դիմակն ու գլխարկը։ Տեղի ջերմաստիճանը հասնում է -32 աստիճան ըստ Ցելսիուսի։

Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում Ազատության արձանի պես հագնված փողոցային դերասանը՝ ձյան տակ կանգնած։

Հոնգ Կոնգում հանուն ժողովրդավարության պայքարող ցուցարարը գանգի տեսքով դիմակով ու զրահով նստած է ցույցի անցկացման վայրում։

Եգիպտոսի Կահիրե քաղաքի Գիզայի կենդանաբանական այգում հազարի տերևով կերակրվող ջայլամը։

Ումբերտո Պելիզարին լողում է Աշխարհի գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենախորը (42 մետր) լողավազանում, որը գտնվում է Իտալիայի Մոնտեգրոտո Տերմե բնակավայրում։

Մոնակոյի արքայազն Ալբերտ երկրորդի հեծելազորի զինվորը զենքով «հրավառություն» է անում արքայազնի առաջ՝ վերջինիս երկվորյակների ծննդյան օրվա առիթով։

Լաս Վեգասում ոստիկանները մեքենայով շրջում են «MGM Grand» խաղատան տարածքում։

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հետևում է, թե ինչպես է նախագահ Օբաման խաղալիքներով ու նվերներով լի տոպրակներով ժամանում նախագահական աշխատակազմի գրասենյակ՝ ռազմածովային ուժերի կողմից երեխաների համար սուրբծննդյան նվերների արշավին նվերներ փոխանցելու համար։

Սուրբծննդան տոնածառը Բրյուսելի Գրան Պլաս հրապարակում։
