16:36 , 11 դեկտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը դաժանորեն ծեծի ենթարկվելուց հետո դեռևս շարունակում է մնալ հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դեռևս առողջական խնդիրներ կան` ոսկորների և շնչառության հետ կապված, և դեռ պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ: Հիշեցնենք, որ Սուրեն Սարգսյանի վրա հարձակվել են դիմակավորված անհայտ անձինք և դաժանաբար ծեծել: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն իր հրապարակային ելույթներում միշտ սուր քննադատության է ենթարկել Հայաստանի ղեկավարությանը և տիրող անարդար վիճակը: Հայտնի է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել` այս դեպքի հետ կապված, սակայն ազատամարտիկն անձամբ բողոք չի ներկայացրել: Մեր հարցին, թե ինչո՞ւ բողոք չի ներակայացրել, Սուրեն Սարգսյանը պատասխանեց, որ չի էլ պատրաստվում բողոքել. «Բայց ո՞ւմ ներկայացնեմ, ի՞նչ կարիք կա: Ո՞ւմ բողոքեմ, եթե մենք իրականում չունենք ոչ ոստիկանություն, ոչ էլ դատաիրավական համակարգ: Այդ տղաները բոլորը պատրաստված զինվորական կեցվածքով տղերք էին, հատուկ ջոկատայիններ: Ովքե՞ր էին նրանք, ես կասկածներ ունեմ, նրանք սովորական քաղաքացի էի՞ն, թե՞ ոստիկաններ էին: Հիմա ես ո՞նց կարող եմ դրա մասին ասել ոստիկանությանը կամ դիմել դատարանին»: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ