16:24 , 11 դեկտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Շաբաթներ առաջ yerkir.am-ը գրել էր, որ Ներսիկ Նազարյանը վաճառքի է հանել իր տունն ու փլուզվող բիզնեսների համար Մոսկվայում «տանիք» է փնտրում: Ներսիկ Նազարյանի որդին`«Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանը թեեւ դրանից հետո հերքել էր, որ իր բիզնսում ճգնաժամային վիճակ է, ասելով, որ տեղեկություններ տարածողները չար ուժեր են, բայց արդեն այսօր հայտնի դարձավ, որ փակվել է Սարյան 12 հասցեում` «Ֆայն» խանութի հարևանությամբ գտնվող «Մասկվիչկա» սուպերմարկետը: Այսօր էլ համապատախան աշխատակիցները շենքի վրայից պոկել են գովազգային պաստառները` իսպառ վերացնելով երբեմնի էլիտար սուպարմարկետի հետքը: Yerkir.am-ի տեղեկություներով սուպերմարկետը փակվել է «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի և «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ի միջև առկա ֆինանսական խնդիրների պատճառով: Հիշեցնենք, որ «Բիզնես լիդեր հոլդինգի» սեփականատերն Արմեն Նազարյանն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ