16:41 , 11 դեկտեմբեր, 2014
ԱԺ Պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) նկարահանած ֆիլմը ֆենոմենալ է ոչ այնքան այն փաստով, որ ֆիլմի ռեժիսորը հենց ինքը Ճոյտն է, այլ նաև նրանով, որ եզակի անգամ է, որ հայ կինոինդուստրիայում դերասանուհին համաձայնում է մերկանալ ու հանդիսատեսին ցույց տալ իր կուրծքը։ Սոցիալական ցանցերում այս թեման սպասվածից էլ շատ քննարկվեց։ Ո՞վ է այն համարձակ աղջիկը, ով անցավ Ռուբիկոնը։
Շտապեմ բավարարել բոլորիդ հետաքրքրասիրությունն ու ասեմ, որ այս աղջկա անունը Լուսինե Հարությունյան է։ Նա հեռուստադիտողին հայտնի է Շանթի «Անցյալի ստվերներ» հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորում է Ռուզանի դերը։
