15:54 , 11 դեկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց Հայաստանում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման նոր կարգը և ձևը:
Ինչպես կառավարության նիստում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, դրա նպատակն է պարզեցնել լիցեզնավորման գործընթացը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Ըստ նրա` նոր կարգի գործողությունը տարածվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց վրա:
Նրա խոսքերով` հստակեցվել են նաև մարդատար տաքսի ավտոմոբիլների տարբերանշանները, ավելացվել է նաև գնացուցակի հրապարակման անհրաժեշտության պահանջը, ինչը կհանգեցնի սպառողների շահերի պաշտպանության բարձրացմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ