15:08 , 11 դեկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Այն, ինչ վերջին շրջանում կատարվեց՝ «Նախախորհրդարանի» անդամների մեքենաների հրզիկում, ազատամարտիկների ծեծ, անպատժելիության մթնոլորտի հետանք է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նա նշեց, չի հավատում, որ հնարավոր չէ բացահայտել այդ դեպքերը:
«Երկու վարկած եմ տեսնում. իշխանության հրահանգով քրեական տարրերի կողմից ահաբեկչություն է կատարվում այդ մարդկանց նկատմամբ՝ վախեցնելով նաև մյուսներին, կամ որոշումը կայացվել է ոչ թե իշխանության մակարդակով, այլ իշխանամերձ մի անձի կողմից` առանց իշխանության հետ համաձայնության: Կարծում եմ, որ սա չի պարզվի և էլի պատվիրողը չի բացահայտվի»:
ՀՀ վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի խոսքով, ամենաահավորն այն է, որ Հայաստանում ծեծը, քրեածին դատապարտելի գործողությունները դարձել են քաղաքական կատեգորիա: Նա համաձայնեց իրավապաշտպանի այն կարծիքին, թե նման որոշումները կայացվում են մի կառույցում, որը շատ է նման գողական սխոդկայի` «եկեք սրան պատժենք»:
«Երբ չկան փաստարկներ, հնարավորություն նորմալ բանավիճելու և ապացուցելու քո ճշմարտացիությունը, սկսում են կիրառել քրեածին աշխարհում ընդունված մեթոդները: Մեծագույն պրոբլեմ է: Քրեական մտածողությունը միայն գործողությունները չեն, դա նաև այն լեքսիկոնն է: Երկիրը մի կողմ է դրել օրենքը, քաղաքակրթությունը և փորձում է շարժվել այս տեսակ օրենքներով: Սրա ավարտը կլինի կամ շատ դաժան և բոլորի կողմից դատապատելի դիկտատուրա, կամ վենդետա: Եթե չես զգում քեզ պաշտպանված, ակամա դիմում ես ինքնապաշտպանության: Յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է արդարության ձգտում»,- ասաց արվեստագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ