Կառավարության նիստում որոշվեց գիտաշխատողներին հավելավճարներ տալ


13:38 , 11 դեկտեմբեր, 2014

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար սահմանել հավելավճար համապատասխանաբար գիտությունների դոկտորներին 50 000 դրամ` 20 000 դրամի փոխարեն, իսկ գիտությունների թեկնածուներին` 25 000 դրամ` 10 000 դրամի փոխարեն:

Գիտական աստիճանի համար հավելավճարի գումարի ավելացումը հնարավորություն կընձեռի ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների աշխատավարձը տարանջատել այդ ծրագրերի և թեմաների շրջանակներում մեկ հաստիքի համար հատկացվող միջին հաշվարկային աշխատավարձից: