Հայաստան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը


13:50 , 11 դեկտեմբեր, 2014

Հայաստան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս ՌինկևիչսըSlaq.am-ը գրում է․

Ս.թ. դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Երևան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը:

Էդգարս Ռինկևիչսին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախատեսված է Լատվիայի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Դեկտեմբերի 12-ին տեղի կունենան Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։