ԱՄՆ-ը խոստոովանել է, որ կտտանքների է ենթարկել մարդկանց, բայց ոչ ոք պատասխանատվության չի կոչվելու


13:20 , 11 դեկտեմբեր, 2014

Մէ հրաշք երկիր ա էս Ամերիկան։ Սկզբում մասնակիորեն խոստովանում են, որ հերիք չի՝ գաղտնի բերդեր ա ունեցել իրանց ԿԳԲ-ն՝ ԿՀՎ-ն էլի, հերիք չի, որ էդ բերդերն ուրիշ երկրներում ա եղել, ու դրանց համար էդ ուրիշ երկրներին ու ուրիշ երկրների անհատ քաղաքացիներին միլիոններով փող են վճարել, հերիք չի՝ էդ բերդերում մարդկանց են պահել, որոնք հաճախ սկի կապ էլ չեն ունեցել ահաբեկչության հետ, հերիք չի, որ էդ մարդկանց ամենասարսափելի կտտանքների են ենթարկել, դեռ մի բան էլ, էսքանը խոստովանելուց հետո, իրանց արդարադատության նախարարությունը հայտարարում ա, որ ոչ մեկ պատասխանատվության չի կոչվել՝ մարդու իրավունքների ու մարդկության դեմ արված հանցագործությունների համար։

Ընդ որում, իրավիճակի ցինիզմն էլ ավելի է սրում պետդեպի դիրքորոշումը, որտեղ տուպոյ Պսակիակերպները կլորացրած աչքերով զարմանում են, թե ո՞նց կարող են գտնվել այնպիսի պետություններ ու մարդիկ, ովքեր չեն գնահատի այն, որ ԱՄՆ-ը խոստովանել ա...

Ու խնդալուն էն ա, որ Հայաստանում էլ լիքը մարդ կա, որ էդ դիրքորոշմանն ա, ու ես անգամ գիտեմ, թե մոտավորապես ովքեր են հիմա սկսելու չարախնդող ու բարոյախրատական մեկնաբանություններ գրել այս գրառման տակ։ Նման մարդկանց վերջին արգումենտը լինելու ա «ՌուսաստանիԴ նայի» տիպի ինչ-որ մի էշություն։

Ու ամենևին էական չի, որ ԱՄՆ-ը իրոք ոչ մի հերոսություն չի արել, քանի որ առանց իրանց խոստովանելու էլ էդ գաղտնի բերդերի ու կտտանքների մասին ինֆոն վաղուց էր հայտնի, պարզապես իրենք չափավոր մանրամասնեցին դրանց մասին։

Նման մարդկանց համար ամենևին էլ էական չի, որ խոստովանելով հանցագործության մասին, մի երկիր, որ առնվազն երկու սուվերեն երկիր հողին հավասարացրեց (Հարավսլավիա ու Իրաք), նաև նման մեղքերի համար առաջ քաշված կեղծ ու մասնակի կեղծ մեղադրանքների համար, չի էլ պատրաստվում ինչ-որ մեկին պատասխանատվության ենթարկել ու պատասխանատվություն կրել։

Խնդիրը մեր պարագայում ոչ էնքան ԱՄՆ-ն է կամ ԱՄՆ-ի հակահումանիստական քաղաքականությունը, այլ այն, որ էդ ամենի կողմնակիցները մեր շարքերում շատ են։ Չէ, մեծամասնություն չեն, ուղղակի աղմուկ են հանում, երբ դա իրենց պետք ա, ու էդ կատեգորիան, ըստ իս, մեր երկրի մոլախոտն ա, որից վնասից բացի՝ օգուտ չկա։ Թարգեք սատարել նորօրյա ֆաշիստներին։