13:34 , 11 դեկտեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
«Հայր մեր» աղթոքով Ագարակի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը սկսեց 12-ամյա հրաշամանուկ՝ Սարգիս Մելքոնյանի գրքի շնորհանդեսը: 12 ամյա Սարգիս Մելքոնյանի առաջին բանաստեղծությունների գիրքն է՝ «Անցողիկ հավերժություն» վերնագրով:
Սարգիսը բանաստեղծություններ է գրել այն ժամանակ, երբ սովորել է գրել, նախադասություններ կազմել: «Ես ստեղծագործություններ եմ գրել դեռ այն ժամանակ, երբ նոր էի սկսել խոսել, նախադասություններ կազմել, ու գրել եմ, երբ սովորեցի գրելը: Բանաստեղծություններ գրելը իմ մեջ բացահայտեց նաև նկարչությամբ զբաղվելու ջիղը: Հետաքրքրություններս շատ են, սիրում եմ երգել, նկարել, ասմունքել: «Անցողիկ հավերժություն» գրքի շապիկը հենց ես եմ նկարել: Գրքում տեղ են գտել նաև իմ նկարներից շատերը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ