Իրավապաշտպաններին ազատազրկելուց հետո Ադրբեջանը նրանց զրկում է փաստաբանից. ԵԽԽՎ նախագահի հայտարարությունը


13:06 , 11 դեկտեմբեր, 2014

Իրավապաշտպաններին ազատազրկելուց հետո Ադրբեջանը նրանց զրկում է փաստաբանից. ԵԽԽՎ նախագահի հայտարարությունըPanorama.am-ը գրում է․

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրայսորը ևս մեկ քննադատող հայտարարություն է արել՝ Ադրբեջանում ազատազրկված Իլգար Մամմադովի փաստաբան Խալիդ Բագիրովի գործունեության լիցենզիան կասեցնելու վերաբերյալ։

Անն Բրասյորը Մամմադովի փաստաբանի նկատմամբ ճնշումները համարում է անընդունելի։

«Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ աճող ճնշումների ֆոնին, այսպիսի ակնհայտ ճնշումները քաղաքացիական հասարակության ակտիվիստներին պաշտպանող իրավաբանների նկատմամբ անընդունելի է»,-ասել է Բրասյորը։

Բրասյորը նաև ասել է, որ Մամմադովը շարունակում է մնալ բանտում՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջնական որոշմանը, որով Մամմադովի կալանքը համարվել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում։ Դատարանն ընդգծել էր, որ Մամմադովի ազատազրկումը կատարվել է քաղաքական դրդապատճառներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ