12:12 , 11 դեկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
«Ինձ համար շատ հաճելի օր է, քանի որ ես էլ եմ ավարտել Հյուսիս-արևմտյան քաղծառայության ակադեմիան, որն այժմ վերածվել է Հյուսիս-արևմտյան կառավարման ինստիտուտի: Այդ հաստատությունը միշտ աչքի է ընկել իր պրոֆեսորադասախոսական կազմով, գիտական բազայով և նորարարական ծրագրերով»,-այսօր ՀՀ պետական ակադեմիայում տեղի ունեցած Հյուսիս-արևմտյան կառավարման ինստիտուտի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունից հետո ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ այս պահին իրենք աշխատանքներ են իրականացնում ՀՀ պետական կառավարման ակադեմիան նոր, արդիական շենք տեղափոխելու ուղղությամբ և հույս ունեն, որ այդ ծրագիրը ամբողջովին կավարտվի 2015թ.-ին:
«Շատ կարևոր է, որ դրան զուգահեռ աշխատանքներ են տարվում ակադեմիան գիտական բազայով հարստացնելու ուղղությամբ և ես վստահ եմ, որ այսօր ստորագրված համաձայնագիրը դրան կնպաստի: Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որը միտված է ակադեմիայի միջազգային կապերի և համագործակցության ընդլայնմանը»,-նշեց Վ.Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ