Տեխասի համալսարանը խնդրել է գաղտնի պահել Մարկեսի արխիվը ձեռք բերելու պայմանները


12:06 , 11 դեկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

3915715

Օսթին քաղաքում գտնվող Տեխաս նահանգի համալսարանը հրաժարվել է հրապարակել կոլումբացի աշխարհահռչակ գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի արխիվի ձեռք բերման պայմանները՝ հայտնում է TASS-ը:

Ավելին՝ համալսարանի ղեկավարությունը դիմել է նահանգի գլխավոր դատախազին՝ խնդրելով գաղտնիության կնիք դնել այդ տեղեկությունների վրա, որպեսզի դրանք հնարավոր չլինի պահանջել անգամ Տեղեկատվության ազատության մասին օրենքի շրջանակում:

Ավելի վաղ, ինչպես հաղորդվում էր, համալսարանը երբեք գաղտնի չի պահել նման ձեռքբերումների արժեքը:

Մարկեսի արխիվի գնման փաստը, որի մասին հայտարարվել էր նոյեմբերի վերջին, խստորեն քննադատել էին Կոլումբիայի կառավարությունն ու Մեքսիկայի իշխանությունները, որտեղ գրողն ապրում էր վերջին տարիներին: Այնտեղ, մասնավորապես, տարակուսանք էին հայտնել առ այն, որ արխիվը գտնվելու է այն երկրում, որը Մարկեսն այդքան քննադատել է: