Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


11:40 , 11 դեկտեմբեր, 2014

Էլի հավաքվել էին։

Երեկ քաղաքամայր Երևանում հանրահավաք էր, որը վերածվեց երթի: Ես այդպես էլ չհասկացա, թե ինչին է նվրված այդ երթը, եթե գաղափարը մարդու իրավունքների պաշտպանության օրն էր, ուրեմն կարելի էր քաղաքական կոչեր չանել ու մարդու իրավունքներից խոսել: Հասկանում եմ՝ ամեն հարմար առիթ օգտագործում են իրենց ելույթների համար, բայց ձևն այդպես չի:

Երեկ Էմկա Շահինյանի և Ջեմմա Կարապետյանի օգնությամբ թերթիկներ բաժանվեցին քաղաքում, որտեղ մարդկանց հորդորում էինք, որ նրանք պարտքով կամ ապառիկով Ամանոր չնշեն: Ի վերջո, պետք է հայ ազգի մոտ սառույցը տեղից շարժվի, ու անիմաստ բաներից այս ազգը պետք է ձերբազատվի: Արձագանքը ՖԲ-ում դրական էր: Նոր կարդացի մի ստատուս այդ միջոցառման մասին, որը բացասական ելևէջներ ունի, դրան կպատասխանեմ քիչ ուշ:

Երեկ զեկույց էր տարածվել, որով մեր երկիրը սպառազինությամբ 3-րդն էր: Իհարկե, սա դրական ցուցանիշ է, ու թշնամին հաստատ պետք է այս ամենը հաշվի առնի: Հզոր բանակը հզոր պետության առաջին գրավականն է: Կեցցեն մեր տղեքն առաջագծում: Ապրի հերոս գյուղացին: Շնորհակալություն նրանց:

Դոլարը փոքրիշատե կայունացել է ու նրա մասին շատ չեն խոսում, բայց սա կարող է հարաբերական դադար լինել փոթորիկից առաջ: Մարդիկ պետք է պատրաստ լինեն ամեն ինչի: Մեծ աշխարհի քաղաքականությունն ուղիղ կապ ունի մեր հետ, այնպես որ, երկրի ներսում մեղավորներ փնտրելն անիմաստ է: