Տպավորություն է, որ պատերազմի տարիների՝ 20 տարի առաջվա Հայաստանը մեզ հետ ոչ մի կապ չունի


11:26 , 11 դեկտեմբեր, 2014

Մանվել Եղիազարյանն է: Գիտեք երևի վերջին դեպքերը:

Տպավորություն է, որ պատերազմի տարիների՝ 20 տարի առաջվա Հայաստանը մեզ հետ ոչ մի կապ չունի: Ոչ գաղափարախոսությունը, ոչ արժեքները, ոչ սրբությունները, ոչ սկզբունքները... Ամեն ինչ փոխվել, այլասերվել, արժեզրկվել է:

Մենակ անցյալի գաղափարախոսությունից ու արժեքներից մնացուկներ են մնացել՝ ցրված Հայաստանում ու Հայաստանից դուրս, իսկ այդ մնացուկներին քաղաքական ռեժիմը, իշխող արժեհամակարգն ամեն գնով ուզում է ոչնչացնել: Հակասում են իրար, չեն կարող իրար հետ ապրել թուրքի արժեհամակարգով գռդոնչի չինովնիկը, բյուջեից գողանալու հաշվին հարստացած բիզնեսմենն ու պատերազմով անցած, հայրենիքը որպես արժեք ընկալող խիզախ մարդը: