Դեկտեմբերի 11-ը տանգոյի միջազգային օրն է


10:12 , 11 դեկտեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է․

Դեկտեմբերի 11-ը տանգոյի միջազգային օրն է
Դեկտեմբերի 11-ը տանգոյի միջազգային օրն է եւ նշվում ի պատիվ հայտնի երգիչ, դերասան, տանգոյի արքա Կարլոս Գարդելի, ում ծննդյան օրն է այսօր: Կա պարի առաջացման մի քանի տարբերակ. ամենատարածվածն այն է, որ պարն ի սկզբանե առաջացել է Բուենոս Այրեսի նավահանգստային արվարձաններում, որտեղ 19-20-րդ դարում միախառնվում էին Աֆրիկայի, Արգենտինայի, Կուբայի, Իսպանիայի մշակույթներն ու ավանդույթները, պարային ռիթմեր: Ու չնայած Արգենտինայում տանգոն համարվում էր աղքատ թաղամասերի, ներգաղթյալների պար, շուտով այդ լիրիկական ու կրքոտ տանգոն հնչեց ամբողջ երկրում, հետագայում ամբողջ աշխարհում: Կառլոս Գարդելը՝ ֆրանսիացի ներգաղթյալը, ամենաակնառու դեմքն է տանգոյի պատմության մեջ:
 
Տանգոյի փիլիսոփայությունը դիմակայության մեջ է: Տանգոյի կենտրոնում տղամարդը և կինն են՝ նրանց հարաբերությունները, կիրքը, կոնֆլիկտները, հաշտությունը, խանդը, ատելությունը՝ զգացմունքներ, որոնք լցնում են մարդկային կյանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ