Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում


09:55 , 11 դեկտեմբեր, 2014

Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով գտնվում է ՀնդկաստանումSlaq.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում,-փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Վ.Պուտինը բանակցություններ կվարի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և նախագահ Պրանաբ Կումար Մուկերջիի հետ, ինչպես նաև կշփվի գործարարների հետ:

Այցին ընդառաջ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Նյու-Դելիում բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու ապրանքաշրջանառության զարգացումը, համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, էներգետիկայում, այդ թվում նաև ատոմային, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Ռուսաստանի ղեկավարը ընդգծել է, որ Հնդկաստանը Ռուսաստանի ավանդական գործընկերն է:

Ինչպես հայտնել է լրագրողներին Վ.Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի այցը Նյու-Դելի կսկսվի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցություններից, որից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման ծիսակատարությունը և համատեղ հայտարարությունը մամուլի համար: