Մի խումբ տղաներ ծեծել են Կոմայգու տրանսվիստներին


18:55 , 25 սեպտեմբեր, 2012
Մի խումբ տղաներ  ծեծել են Կոմայգու տրանսվիստներինԿոմիտասի մանկական զբոսայգում երեկ գիշեր ծեծկռտուք է տեղի ունեցել:
HayNews.am-ի տեղեկություններով` վիճել են մի խումբ երիտասարդներ, որոնց մի մասը տրանսվիստներ են եղել: 

Ըստ ականատեսների` վիճաբանությունը հենց սեռական փոքրամասնության հողի վրա էլ ծագել է: Տղաները մոտեցել են ու քաշքշել տրանսվիստներ` հրահրելով ծեծկռտուք: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ եւ բերման ենթարկել տղաներին: 

Ոստիկանությունից մեր թղթակցին հայտնել են, որ կատարվում է քննություն: 
Նյութը՝ Haynews.am-ից