07:30 , 11 դեկտեմբեր, 2014
Yandex որոնողական համակարգը կազմել է 2014 թ.–ի ամենաշատ որոնված հարցումների ցուցակը։ Ընկերությունն անալիզի է ենթարկել բավական քանակությամբ օգտատերերի հարցումներ և ընտրել դրանցից ամենաշատ կրկնվածները։
Yandex–ի ԹՈՓ–ում են հայտնվել ինչպես մարդիկ, այնպես էլ երևույթներ, իրադարձություններ, ֆիլմեր և սերիալներ, որոնք հետաքրքրել են համացանցի օգտատերերին։ Ամենահայտնի տղամարդը, ում փորձել են գտնել Yandex–ի միջոցով, Ավստրիայի բնակիչ Թոմաս Նոյվիրտն է եղել, ով ավելի հայտնի է որպես Կոնչիտա Վուրստ։ Նոյվիրտը Եվրատեսիլ 2014–ի հաղթողն էր, ով պայթեցրել էր համացանցն ու հեռուստատեսությունը` իր անսովոր`«մորուքավոր կնոջ» կերպարով։
Ըստ Yandex–ի, 2014 թ.–ի առավել հայտնի կին է ճանաչվել Ժաննա Ֆրիսկեն, ում մոտ չորրորդ աստիճանի քաղցկեղ էին հայտնաբերել։ Նրա երկրպագուներն ու ուղղակի ոչ անտարբեր մարդիկ Yandex-ի միջոցով հետևել են երգչուհու` հիվանդության հետ պայքարին։
2014թ–ի իրադարձություն է ճանաչվել Օլիմպիական խաղերը, որն անցկացվել է ձմռանը Սոչի քաղաքում։ Ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստության և անցկացման մասին պատրաստվում են գրել պատմության դասագրքերում։
Ըստ Yandex–ի անալիզի` 2014թ.–ի արտասահմանյան սերիալ է ճանաչվել համաշխարհային ճանաչում ձեռք բերած «Գահերի խաղը» (Игра престолов)։ Իսկ ռուսական արտադրության սերիալներից համացանցի օգտատերերն ամենաշատը փնտրել են «Физрук» սերիալը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Դմիտրի Նագիևը։