



05:30 , 11 դեկտեմբեր, 2014
Համացանցում են հայտնվել լուսանկարներ, որտեղ իբր ЗИЛ ավտոարտադրող ընկերության նոր արտադրանքն է, որը կրում է «Պուտինի տանկ» պայմանական անվանումը։ Այս մասին հայտնում է գերմանական Focus պարբերականը։
Արևմտյան ԶԼՄ–ները միանգամից վերցրեցին հրապարակումը և կողքն ավելացրեցին «...և տանկից դուրս կգան ռուս զինվորներ և կգնդակահարեն բոլորին»։ Այդ ընթացքում լրագրողները պարզեցին, որ «Պուտինի տանկ»–ը ոչ այլ ինչ է, քան ЗИЛ–ի՝ 2012 թ.–ի ապրիլին նախագծած ամենագնացի նախատիպը, որը կրում է «Պատժողը» ոչ այնքան բարեհամբույր անվանումը։
Հարկ է նշել, որ «Պուտինի տանկ»–ը զրահապատված և սպառազինված չէ, բացի այդ, այն դուրս չի գա սերիական արտադրության։
Գերմանական հրապարակման հեղինակ Սեբաստիան Վիմանը նշում է, որ ЗИЛ-ն այլևս ռազմական տեխնիկա չի արտադրում։ Իսկ անձամբ ավտոարտադրողը հայտնում է, որ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. «ՌԴ Պաշտպանության նախարարությունից պատվեր չի ստացվել»։ Համացանցում արդեն քննարկում են, որ «Պուտինի տանկ»–ը կարող է հետաքրքրել օլիգարխներին՝ որպես «խաղալիք–ամենագնաց»։




