02:05 , 11 դեկտեմբեր, 20141in.am–ը գրում է.

«Բջջային տեխնոլոգիաների թանգարանը» բացել է Nokia հեռախոսների վիրտուալ ցուցահանդեսը, որոնք թողարկվել են 1985-ից ի վեր: Այս մասին ասվում է թանգարանի մամլո ասուլիսում:
Ներկա դրությամբ գոյություն ունի 243 ցուցանմուշ, որոնց թվում են նաև ընկերության ամենաառաջին հեռախոսները` Mobira ապրանքանիշի ներքո: Հավաքածուի ամենահին ցուցանմուշը` Mobira Talkman-ը կշռում է 5.5 կգ:
Ցուցադրության հիմքում ընկած է լրագրող Կիմ Կորշունովի հավաքածուն, ով ֆիննական հեռախոսները հավաքում է 2002-ից ի վեր: