ԻՊ–ի զինյալները զավեշտալի կերպով պատժում են իրենց գերի հակառակորդներին


02:00 , 11 դեկտեմբեր, 2014

Սիրիայի արևելյան Դայր ալ-Զուր (Դեր Զոր) նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները բավականաչափ զավեշտալի կերպով պատժում են իրենց կողմից գերված հակառակորդ կառույցի՝ Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորում հանդիսացող «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման ներկայացուցիչներին: Գերիներին ստիպում են ապտակել միմյանց. ընթացքում նրանցից մեկը պետք է հարցնի՝ «Ո՞վ է Ջուլանին» (խոսքը «Ալ-Նուսրայի ճակատի» առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի մասին է), իսկ մյուսը պատասխանի՝ «Ջուլանին հերետիկոս է»...