Հռոմի պապը եղևնու լույսերը վառել է պլանշետի օգնությամբ


00:50 , 11 դեկտեմբեր, 2014

Հռոմի պապը եղևնու լույսերը վառել է պլանշետի օգնությամբSlaq.am-ը գրում է․

Ժամանակակից տեխնոլոգիաները ծառայում են Վատիկանին. այս տարի ամանորյա եղևնու ավանդական լուսավառումն արվել է պլանշետի օգնությամբ՝ հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

Հռոմի պապը հավատացյալներին շնորհավորել է գալիք տոնի կապակցությամբ և էլեկտրոնային սարքի վրա կոճակ սեղմելով՝ գործի է գցել ամբողջ հրավառ համակարգը, որը լույսեր է վառել աշխարհի ամենամեծ եղևնու վրա: Լուսային ինստալյացիայի միանալուն հետևել են տասնյակ հազարավոր իտալացիներ: