00:14 , 11 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
150 հազար տոննա նավթ տեղափոխող նավը նավաբեկության է ենթարկվել աշխարհի ամենախոշոր մանգրենու անտառում` Բանգլադեշում գտնվող Սունդարբանում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում է: Այս մասին գրում է BBC-ն:
Անձնակազմի անդամներից մեկն անհետ կորել է: Նավի կործանման վայրը գտնվում է իրավադյան դելֆինների արգելոցի մերձակայքում: Նշվում է, որ նավթը տարածվել է 40 կմ` գետային համակարգով:
Բանգլադեշի նավատորմը 4 նավ է ուղարկել` արտահոսքի չեզոքացման համար: