Վարդան Ղուկասյանը վիրավորված չէ և պատրաստ է ծառայել հայրենիքին


23:52 , 10 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրատվությունից է լսում, որ հնարավոր է՝ առաջիկայում բարձր պաշտոն ստանա։

Հիշեցնենք, որ ըստ «Հայկական ժամանակի»՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի երկրորդ քաղաքում զգում է Վարդան Ղուկասյանի աջակցության կարիքը և հնարավոր տարբերակներից է այն, որ նրան առաջարկեն  Շիրակի մարզի հարկայինի պետի պաշտոնում։

«Նմանատիպ հարց չկա, ինչ ասես կարող են խոսել, բայց որքանով է ճիշտ, ես չեմ կարող ասել։ Երբ կլինի նման առաջարկ, այդ ժամանակ կարող եք ինձ հարցնել, ես էլ այդ ժամանակ կպատասխանեմ»,-ասաց նա։

Մեր հարցին, թե նման առաջարկության դեպքում պատրա՞ստ է նա մի կողմ թողնել վիրավորվածությունը իշխանությունից և անցնել աշխատանքի, Վարդան Ղուկասյանը հակադարձեց. «Ես ոչ մեկից վիրավորված չեմ,  լավ իմացի՝ աշխարհի բանն է այդպես։ Հետո ամեն ինչը հավերժական չէ, ոչ մի բանն էլ հավերժական չէ, և յուրաքանչուր մարդ պետք է պատրաստ լինի իրեն սպասվող դժվարություններին։ Կյանք է՝ մի օր այստեղ կլինի, մի օր այնտեղ, կարևորը խիղճը չկորցնելն է, յուրաքանչյուր ոլորտում, յուրաքանչյուր ժամանակ»։ 

Մի բան հստակ է՝ Վարդան Ղուկասյանը միշտ է պատրաստ երկրին օգտակար լինել։ «Տեսե՛ք, երբ որ մեկը աշխատում է, ուրեմն բացթողումներ էլ շատ է ունենում, և ռեյտինգը  քանի գնում՝ ընկնում է, այդպե՞ս է չէ։ Բայց իմը ինչքան գնացել, այնքան բարձրացել է, առանց կաշառքի, առանց կեղծիքների։ Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է, որ այս մարդն իրոք աշխատել է իր խղճի, իր ժողովրդի, իր պետության համար»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ