Android հիմքով բջջային սարքավորումների վրա կիբերհարձակումների թիվը 2014-ին աճել է 4 անգամ


23:39 , 10 դեկտեմբեր, 2014

39154681in.am-ը գրում է․

«Կասպերսկու լաբորատորիա» հակավիրուսային ծրագիրը 2014-ին 1.3 մլն հարձակում է արձանագրել Android հիմքով սարքավորումների վրա: Ընկերության տարեկան հաշվետվությունում նշվում է, որ դա նախորդ տարվանից‏ 4 անգամ ավելի է, գրում է TASS-ը:

«Տարվա ընթացքում բջջային սպառնալիքների հետ բախվել են Android օգտատերերի առնվազն 19 տոկոսը` գործնականում յուրաքանչյուր 5-րդը: Հարձակումների 53 տոկոսը նպատակաուղղված են եղել գողանալ օգտատիրոջ փողերը»,- ասվում է հաղորդագրությունում:

Անցնող տարում փորձագետները հայտնաբերել են ավելի քան 295 հազար նոր բջջային վնասակար ծրագրեր: