22:35 , 10 դեկտեմբեր, 2014
Եռյակի խնդիրների մասին
Այսօր Եռյակի կողմից կազմակերպված երթին ոչ իշխանական ուժերի առաջնորդներից ներկա էր միայն Րաֆֆի Հովհաննիսյանը: Երթի ժամանակ Ժառանգության նախագահին հարց ուղղեցին՝ կապված մյուս երկու քաղաքական ուժերի առաջնորդների բացակայության վերաբերյալ, որին ի պատասխան եղավ հետևյալ պատասխանը .
«Ես ուրիշի դատավորը չեմ: Ես կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ Աստված ուժ կտա, ես միշտ կլինեմ հրապարակում: Ուրիշներն իրենց քաղաքական ամբիցիաները թող իրար մեջ ճշտեն»:
Փաստորեն, Եռյակի գլխավոր խնդիրն ամբիցիաների մեջ է:
Աշնան հանրահավաքների ընթացքում զգացվում էր, որ Եռյակում կան խնդիրներ: Քաղաքական դաշտում քննարկվում էին տարբերակներ, թե ինչումն է տարաձայնությունների հիմնական պատճառը, սակայն վերջաբանը հետաքրքիր ստացվեց, քանի որ երեք առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց գլխավոր խնդրի մասին, պարզապես խնդիրն ամբիցիաներն են: Չգիտեմ՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն նման խնդիր ունենալով՝ Եռյակը չի կարող երկար գոյատևել: