Գնաս մեռնես, քեզ չեմ սիրի


21:59 , 10 դեկտեմբեր, 2014

Իմ ազգ: Հայեր: Ես մի բան չեմ հասկանում, տեսնես էս հարցը մենակ ինձ ա՞ անհանգստացնում, թե՞ շատերին: Եղբայրներ, քաջ տղերք, ովքեր ծառայել կամ ծառայում են Հայոց Բանակում, մի նեղվեք, որ ձեզ արիության մեդալ չեն տվել, որովհետև դուք ողջ եք, դուք վերադարձել եք տուն, դրա համար «արժան» չեք: Շատ կցանականայի գրել, որ դուք տուն եք վերադարձել ՈՂՋ ԱՌՈՂՋ, բայց ցավով պիտի գրեմ միայն ՈՂՋ: Չորանան այն «մարդկանց» ձեռքերն ու բոլոր այն «բարեմասնությունները», որոնք բարձրանում են 18-ամյա հայ երիտասարդի վրա: Չեմ ցանկանում վիրավորել կամ արժեզրկել մեր՝ ամեն դեպքում ՀԱՂԹԱՆԱԿԱԾ բանակի անունը, բայց սրտացավ է համարվում այն քաղաքացին, ով բարձրաձայնում և լուծումներ է առաջարկում սխալների դեպքում: Լռել այլևս չի կարելի: Քանի դեռ մեր բանակում ինքնասպանության են հասցնում զինվորներին, քանի դեռ այնտեղ մեղմ ասած ոտնահարում ու ստորացնում են ՀԱՅ ՏՂՈՒՆ, ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ, քանի դեռ սովամահ են լինում զինվորները, ու այսպես կոչված ԿՈՄԱՆԴԻՐՆԵՐՆ անպատճառ դաժան ծեծի են ենթարկում իրենց ենթականերին, այդ բանակը լավը չի կարող լինել: Փոքրուց շատերին ,այդ թվում նաև ինձ սովորեցրել են, որ բանակում տղամարդ են դառնում: Հիմա այնքան հեգնանք կա այդ բառերի մեջ: Մի տեսակ ՀԱՅ ՏՂՈՒ ԱՆՈՒՆԸ ՎԱՐԿԱԲԵԿՎՈՒՄ Ա այդ տողերից: Ամեն օր մի օջախի ծուխ է մարում, ամեն օր մի մայր է սգավորվում.... Ամեն օր տան մի սյուն է կոտրվում... Համաձայն եմ, պատերազմը դեռ չի ավարտվել, բայց համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ մեր այս մոտեցմամբ մենք կպահպանենք մեր մարտունակությունը: Քանի դեռ Երևանի փողոցներում զոհված զինվորների ողբացող մայրեր կան, քանի դեռ նրանց հեկեկանքը չի հասել հաստափոր ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻՆ, քանի դեռ նրանց «տղաներն» ազատվում են ծառայությունից, քանի դեռ ծառայությունը համարվում է կյանքի երկու տարվա անիմաստ կորուստ և բազում հիվանդություններ ձեռք բերելու «բացառիկ» հնարավորություն, ուրեմն մենք լուրջ մտածելու տեղ ունենք: Թշնամու դավադիր գնդակից զոհված եղբայրները պարգևատրվում են արիության մեդալով, դա լավ է.... Բա կենդանի վերադարձածները պակա՞ս հերոսներ են: Չէ՞ որ նրանք դեմ առ դեմ կանգնել են թշնամու դեմ և պահել մեր սահմանը: Նրանք պահել են, պահպանել, ապահովել մեր հանգիստ քունը ու այդ ամենի հետ մեկ տեղ եկել են տուն, գրկել իրենց մորը, քրոջը, ընկերուհուն... Նրանք էլ են հերոսներ, նրանց ևս պետք է մեծարել: Բոլորին, բոլոր տուն եկած զինվորներին պետք է մեծարել, գոնե մեդալներով ու կոչումներով: Մենք շատ ենք սիրում «գնա մեռի, արի սիրեմ» կարգախոսը, ժամանակն է եկել փոխել այն՝ «Գնաս մեռնես, քեզ չեմ սիրի, Ռ.Մ.»
Այնքան բաներ եմ տեսել, լսել, որ ժամանակ չունեմ պատմելու, պարզապես մի դեպք ասեմ: Ընկերներիցս մեկը նոր էր վերադարձել բանակից, ու մենք գնացինք տեսակցության: Մեղմ ասած չճանաչեցինք, կաշին ու ոսկորն էր մնացել: Մեզ այդքան չսարսափեցրեց նրա արտաքին տեսքը, որքան այն պատմությունները, որը նա պատմեց: Մեր ընկերոջը ամեն օր, անբարոյական զավակ օֆիՑԵՌՆ այնքան էր ծեծում, որ վերջինս արյուն էր թքում: Ասե՞մ ինչի համար: Վերջինս պահանջում էր, որ զինվորն աստիճանով չիջնի ցած, քանզի աստիճանները միայն բարձրանալու համար են: Պատկերացնու՞մ եք: Թուրքի մտքով տենց բան կանցնի՞: Աստիճանները միայն բարձրանալու համար են, իջնել չի կարելի... Պիտի վազելով գան ու թռնեն ցած: Ցավակցում եմ այդ անբարոյականի զավակի բոլոր «ենթակա» եղբայրներին: Ցավում եմ, բայց նման «մարդկանց», այն էլ զինվորականներին պիտի Սարդարապատում կախաղան բարձրացնեն: Պիտի կախած էնքան մնան, որ ագռավները կցցահարեն ողջ մարմինը ու թռնեն գնան Թուրքիա կամ Ադրբեջան ու ԾՌՏԵՆ ցած: Նման էակներն ագռավի ծեռտ էլ լինել չեն կարող: Ինձ համար նման պայմաններում երկու տարի ծառայած զինվորներն են հերոսները, իրանք են ՀԱՅԻ ԱՅՆ ՏԵՍԱԿԸ, ով կարգին ընտանիք կպահի, կին կպահի, տղա կմեծացնի ու կհասկանա ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ բառի իմաստը: Բայց հիմա նրանք այնքան ցավով են լցված, այնքան հոգսեր ունեն, միակ բանը, որ չունեն, դա առողջությունն է: Իսկ ո՞վ է այն խլել քսանամյա երիտասարդից: Մի թուրք... Հասարակ անողնաշար, ով սրբություն չունի, ով մոռանում է, որ ինքն էլ տղա ունի ու ... Ու ի՞նչ.... Դե հա, իրա տղեն հո բանակում չի՞ ծառայի, ինքն իր սպիտակ նիվով կֆռֆռա, մի տաս հատ ծիտ կդնի կողը.... Ու բորբսնած մորը կասի.
-ՄԵՐ ջյան, ՑավԴ տանեմ Ե՛Ս:
Եդ «մայրիԳ» կոչեցյալն էլ կիմանա, թե տղա ունի... Սութի պՌիստԻժնի դիպլոմը կառնեն ու չեն իմանա ինչ անեն, անճարությունից կկոխեն... Հետո կհանեն կպարծենան ու հետ կկոխեն: Հետո մի քանիսին ՄԱՇՆԻ տակ կկոխեն, հետո դատավորի ջեբը փող կկոխեն, դատավորը մի անմեղ տղու գաղութ կկոխի... Ու տենց շարունակ կկոխեն... Ասեմ ավելին, էս վերջին քսան տարին կոխում են: 
Ես հասկանում եմ, որ բանակը պիտի լինի խիստ, կարգ ու կանոնով, բայց ոչ մի դեպքում կյանքի ու մահվան պայքար: Երբ որ մեր բանակից Հայ ՏՂԵՐՔԸ տուն կգան մի քիչ լցված, չեմ ասում հաստավիզ ու հաստափոր, տուն կգան կրթված, դաստիրակված, օրենք իմացող, իրավունք իմացող, ամեն ձևով կարգին ՏՂԵՐՔ ու կպատմեն, թե ինչ կարգին դասեր են սովորել, ինչ դժվարոթյուններ են հաղթահարել, այդ ժամանակ աշխարհով մեկ կգոռանք՝ ՄԵՐ ԱՆՈՒՆՆ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ:
Իսկ հիմա մեր ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ հորդորում եմ կամ չգիտեմ... Ասում եմ... Խնդրում եմ, հուշում եմ... Կարգ ու կանոն հաստատեք... Վերացրեք անպատժելիության մթնոլորտը՝ գոնե բանակում: Գոնե այն ոլորտում կարգ ու կանոն հաստատեք, որը համարվում է ազգային անվտանգության երաշխավորը: Սովամահ լինող ու բռնության զոհ դարձած մարդը չի կարող հայրենիք պահել: Ես հասկանում եմ, որ միջոցներ չունենք, բայց իմ ասածը բացարձակ կապ չունի ֆինանսի հետ: Պարզապես գերագույն հրամանատարը՝ նախագահը, պիտի մի նիստ գումար ու բոլոր պատկան մարմիններին ասի, որ եթե մի զինվորի գլխից մի մազ պակասեց կամ ոչ թշնամական գնդակից մի զինվոր զոհվեց.... ՎԵ՛ՐՋ... Ձեր մայրիկը կհեկեկա... Ձեռը խփի սեղանին ու ասի.... Պարզ ա՞, Մերը, Քուրը: 
Վերջ: Ընդամենը սա է պետք: Երբ այդ օրը գա, ես ինձ երջանիկ կզգամ: Մեր ազգը երջանիկ կզգա: Երջանիկ կզգան անգամ բոլոր այն մայրերը, որոնց զավակներն անմեղ նահատակվեցին... Այդ հայուհիների սիրտն այնքան մեծ է, որ նրանք կհաշտվեն իրենց զավակի մահվան հետ, միայն թե այլևս չկրկնվեն նման դեպքերը, միայն թե ուրիշ մայր չզգա այդ վշտի դառնությունը: Նրանք կմիխիթարվեն, որ իրենց զավակների արյան գնով կերտվեց այն բանակը, որն կոչվում է ՀԱՅՈՑ ՓԱՌԱՊԱՆԾ ԲԱՆԱԿ: 
«Կեցցե այն Հայաստաը, որը վաղն է գալու»:
Գրեթե միշտ Ձեր՝ Ռաֆայել Մնացականյան MR ©
Երեքշաբթի /09/դեկտեմբերի/2014 Ժամը՝ 20:11 USA/ ԱՄՆ