Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են Fiat-ն ու Ford Transit-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր


21:54 , 10 դեկտեմբեր, 2014

1bfd2bf3ceccfb9066689fc0f40411c1Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Fiat մակնիշի 35 ՏP 397 համարանիշւի և Ford Transit մակնիշի 35 ՍV 925 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Fiat –ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորն ու Ford Transit –ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Օպերատիվ վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ