19:55 , 10 դեկտեմբեր, 2014
Համաձայն վիճակագրության, շատ տղամարդիկ կցանկանային, որպեսզի կանայք, ում հետ նրանք ընկերական հարաբերություններում են, վաղ թե ուշ դառնան իրենց սիրուհին։ Հոգեբանները պնդում են, որ տղամարդիկ շատ ավելի են հակված տարվելու իրենց կողակիցներով։ Ուստի ձեզ ենք ներկայացնում 4 քայլերը, որոնք ընկերուհուն կդարձնեն սիրուհի։
1. Գնահատիր իրավիճակը
Նախևառաջ պետք է հասկանալ, թե որքանով է նա հասանելի։ Պարզիր, թե արդյո՞ք նա ընկեր ունի, թե՞ փնտրտուքի մեջ է։ Հաշվի առ, որ եթե նա զուգընկեր արդեն ունի, ապա քո սիրահետումները կարող են լուրջ փորձություն դառնալ նրա համար։ Այնուամենայնիվ, եթե դուք հաճախ եք միասին ժամանակ անցկացնում, ու եթե ձեր հարաբերություններում սկսել են նկատվել ռոմանտիկ ելևէջներ, ապա կարող եք հույս ունենալ, որ ձեր ընկերությունը կարող է ինչ-որ այլ բանի վերաճել։
2. Մի քիչ սադրանք
Հանդիպումներից մեկի ժամանակ, իբր կատակով, այսպիսի մի բան ասա. «Եթե ես քեզ ժամադրության հրավիրեի…» ու շարունակիր հորինել հետագա զարգացման սցենարը։ Ուշադիր հետևիր նրա ռեակցիային։ Եթե նա այլայլվի, ու նրա դեմքից անհետանա սովորական բարեհամբույր ժպիտը, և նա սկսի միանգամից առարկել, ապա իմացիր, որ դու, ըստ ամենայնի, ներխուժել ես ինչ-որ արգելված անձնական տարածք, ու ավելի լավ է պարզապես ընկերներ մնաք։ Սակայն եթե նրա երեսին կարդաս իսկական հետաքրքրվածություն, ու նա ինքն ակտիվորեն սկսի քննարկել, թե ինչ կարող էր պատահել ձեր հիպոթետիկ ժամադրությանը, նշանակում է, որ դու լուրջ շանսեր ունես։
3. Պայմանավորվածության եկեք
Մինչ ձեր հարաբերությունները զարգացնելը, դու պետք է հասկանաս, որ անհաջողության դեպքում դուք կարող եք կորցնել ոչ միայն ռոմանտիկան, այլ ողջ հարաբերությունները։ Մի ամաչիր ու վաղօրոք քննարկիր նրա հետ այն, որ ինչ էլ լինի ապագայում, դու միշտ հարգելու ու վստահելու ես նրան։ Վերջիվերջո, դուք իրո՞ք պատրաստ եք զոհել ձեր ընկերությունը։
4. Գտիր ճիշտ պահը
Ինչպես պնդում են հոգեբանները, կանայք շատ զգայուն են նրա հանդեպ, թե ինչ միջավայրում են տղամարդիկ խոստովանություն անում։ Այնպես որ, աշխատիր, որ քո հրավերքն առաջին ժամադրությանը հնչի ոչ թե ինչ-որ ծխով հագեցած աղմկոտ բարում, ընդ որում՝ կիսահարբած վիճակում, այլ այն ժամանակ, երբ դուք երկուսով կմնաք, ու ոչ մեկդ շտապելուց չի լինի։ Կիսագրկիր նրան, վերցրու նրա ձեռքն ու ասա. «Ես մի բան եմ ուզում անել» ու համբուրիր նրան։ Այս միզանսցենան թույլ կտա նրան հասկանալ իր համար, թե արդյո՞ք ինքն էլ է ցանկանում նույնն, ինչ դու։