«Գահերի խաղը» ու «Սառը սիրտը» դարձել են ամենաքննարկվողը Facebook-ում


20:55 , 10 դեկտեմբեր, 2014

pic_e72da0f2597df280db128e8c343db2d51in.am-ը գրում է․

HBO-ով ցուցադրվող «Գահերի խաղը» սերիալն ու «Սառը սիրտը» մուլտֆիլմը դարձել են ամենաքննարկվող մեդիանախագծերը Facebook-ում՝ հայտնում է Variety-ն:

«Գահերի խաղը» գլխավորում է հեռուստատեսային, իսկ «Սառը սիրտը»՝ կինոֆիլմերի վարկանիշային աղյուսակը:

Ամենաքննարկվող հեռուստասերիալների եռյակում ընդգրկվել են նաև «Նարնջագույնը նոր սևն է» ու «Քայլող մեռյալները»:

Կինովարկանիշում երկրորդ ու երրորդ տեղերում են՝ համապատասխանաբար «Գալակտիկայի պահապանները» ու «Նինձյա կրիաները»: