Փաշիկ Ալավերդյանը՝ ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ


19:46 , 10 դեկտեմբեր, 2014

Փաշիկ Ալավերդյանը՝ ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչYerkir.am-ը գրում է․

Տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Նա այդ պաշտոնում կփոխարինի 2010 թվականից ընտրանին ղեկավարած Պողոս Պողոսյանին: Վերջինս ազատվել է աշխատանքից` այս տարի Ալմաթիում կայացած աշխարհի առաջնությունում հավաքականի ցույց տված մարզական ցածր արդյունքների համար:  Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ, նման որոշում է կայացվել ծանրամարտի ՀՀ ֆեդերացիայի արտահերթ նիստում, որտեղ քննարկվել են նոյեմբերին Ղազախստանում կայացած աշխարհի առաջնությունում տղամարդկանց հավաքականի գրանցված արդյունքները: Նիստին մասնակցել է նաեւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ