19:28 , 10 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Չինաստանի փրկարար ծառայության աշխատակիցները կոյուղատար խողովակից դուրս են բերել նորածին երեխայի, որին մայրը զուգարանն էր գցել ծննդաբերությունից հետո:
Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիսարևմտյան Շենսի նահանգում: Երեխան գտնվել է խողովակի մեջ ու փրկվել է այնտեղ հայտնվելուց քիչ անց:
Անցորդներն ուշադրություն են դարձրել կոյուղատարից լսվող ճիչերին և կանչել են փրկարարների, հայտնում է The Mirror-ը:
Նորածնին կոյուղատարից հանելը հեշտ չի եղել: Հրշեջները քիչ ջանք չեն գործադրել, որպեսզի երեխան չտուժի մետաղական կոնստրուկցիայի ապամոնտաժման հետևանքով:
Դեպքի վայր ժամանած բժիշկները հայտնել են, որ մայրը տղային զուգարան է գցել ծննդաբերությունից անմիջապես հետո, երբ դեռ երեխայի պորտալարը մինչև վերջ կտրված չի եղել:
Երեխան հիմա գտնվում է հիվանդանոցում: Բժիշկները ոչ մի արատ չեն հայտնաբերել ու ասել են, որ երեխայի առողջությունը վտանգված չէ:
Ներկայում ոստիկանությունը որոնում է նորածնի մորը: