Մահացել է դերասանուհի Մերի Էնն Մոբլին


18:29 , 10 դեկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ինչպես տեղեկանում ենք արտասահմանյան ԶԼՄ-ներից, Լոս Անջելեսում 75 տարեկանում մահացել է դերասանուհի ու նախկին «Միսս Ամերիկա» Մերի Էնն Մոբլին: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ վերջին տարիներին Մոբլին բուժվում էր կրծքի քաղցկեղից:

Հիշեցնենք, որ 1959թ. «Միսս Ամերիկա» մրցույթում հաղթելուց հետո Մոբլիին սկսեցին դերեր առաջարկել կինոյում: Դերասանուհին հանդիսատեսին հայտնի է «Երջանիկ եմ աղջկա հետ», «Արձակուրդներ հարեմում», «Միայն չամուսնացածների համար» ֆիլմերով:

Հավելենք նաև, որ դերասանուհուն անվանում էին Հոլիվուդի ամենագեղեցիկ կանանցից մեկը: