Թուրքիայում օսմաներենի դասախոսների պատրաստումն իրականացնելու է գյուլենական համայնքի հետ կապ չունեցող հիմնադրամներից մեկը


18:24 , 10 դեկտեմբեր, 2014

Պարզվում է` Թուրքիայում օսմաներենի դասախոսների պատրաստումն իրականացնելու է նուրջուական հիմնադրամներից մեկը` «Hayrat Vakf»-ն: Բայց սա գյուլենական համայնքի հետ կապ չունի, քանի որ համարվում է հենց գյուլենականներին մրցակից նուրջուական 5 կարևոր խմբավորումներից կամ համայնքներից մեկը Թուրքիայում: Նախատեսվում է շուրջ 150 հազար ուսուցիչների ու դասախոսների համար օսմաներենի կուրսեր ու դասընթացներ բացել: