18:13 , 10 դեկտեմբեր, 2014
«Կառավարության այսօրվա խնդիրն է «Նաիրիտ»-ի հարցերին լուծում տալը», այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին «Նաիրիտի» վերագործարկմանն ուղղված գործողությունները, Հովիկ Աբրահամյանն ասել է. «Ես չէ, որ պետք է գնահատեմ, մենք փորձելու ենք այսօր առկա խնդիրներին տալ լուծում, մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին»:
Նշենք, որ վարչապետը, հանդիպելով ձեռնարկության աշխատակիցների հետ, խոստացել էր այս ամիս նրանց աշխատավարձի մեկ ամսվա պարտքը մարել և հնարավարություններ փնտրել ևս մեկ ամսվա աշխատավարձերը վճարելու համար: